Լրահոս

13.03.2015 12:26


Պեսկով. «Հավանական է՝ Պուտինը հաջորդ շաբաթ այցելի Աստանա»

Պեսկով. «Հավանական է՝ Պուտինը հաջորդ շաբաթ այցելի Աստանա»

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումն Աստանայում հնարավոր է՝ կայանա հաջորդ շաբաթ։ Այս մասին «РИА Новости»–ին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ Վ. Պուտինը մարտի 12-13-ին պետք է այցելեր Աստանա, որտեղ Ն. Նազարբաևի և Ա. Լուկաշենկոյի հետ մտադիր էր քննարկել երեք երկրի առևտրա-տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, զարգացման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը։

Հանդիպումը, սակայն, անորոշ ժամանակով հետաձգվել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը