Աշխարհ

14.03.2015 16:59


Դահուկորդը տեսանկարահանել է՝ ինչպես է ձյան հաստ շերտի տակից հանում ընկերոջը (տեսանյութ)

Դահուկորդը տեսանկարահանել է՝ ինչպես է ձյան հաստ շերտի տակից հանում ընկերոջը (տեսանյութ)

Դահուկորդը «GoPro» տեսախցիկով տեսանկարահանել է՝ ինչպես է ձյան հաստ շերտի տակից դուրս հանում ընկերոջը։

20–ամյա ավստրալացի Ջեյմս Մորթն ընկերների հետ սահում էր շվեյցարական Ալպերում, երբ լեռներից ձյան հոծ զանգված գլորվեց ու ծածկեց նրան։ Վերջին բանը, որ կարողացավ անել երիտասարդը, մինչ կթաղվեր ձյան 2–մետրանոց շերտի տակ, դահուկը վեր բարձրացնելն էր, որպեսզի հեշտ գտնվի հետո։ Չնայած դրան՝ ընկերներից մեկուկես ժամ է պահանջվել նրան ձյան տակից դուրս հանելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը