Աշխարհ

14.03.2015 10:31


«Փայլատակել է» նոր «Chevrolet Camaro»–ն (տեսանյութ)

«Փայլատակել է» նոր «Chevrolet Camaro»–ն (տեսանյութ)

Նոր՝ 6–րդ սերնդի «դիմակավորված» սպորտային կուպե «Chevrolet Camaro»–ն «փայլատակել է» այդ մեքենաների հինգերորդ արտադրության ավարտին նվիրված տեսահոլովակում։

«auto.vesti.ru»–ի տեղեկացմամբ՝ սպասվում է, որ «Քամարո»–ն կցուցադրվի արդեն ապրիլի սկզբին ավտոմեքենաների նյույորքյան ցուցասրահում։ Չնայած նոր մոդելի քողարկման փորձերին՝ ակնհայտ է, որ մեքենայի դիզայնը սերնդափոխության հետ հեղափոխական փոփոխությունների չի ենթարկվել։

Այդ մասին քանիցս հայտարարել են նաև սպորտային մեքենան ստեղծողները, ինչպես նաև «լուսանկարիչ լրտեսները», որոնց հաջողվել է հավաստանշել նոր «Քամարո»–ի նախատիպը փորձարկումների ժամանակ։

Նշվում է, որ ներկա տեսքը բավարարում է սպորտային մեքենայի գնորդներին. արտաքին տեսքի արմատական փոփոխությունները կարող էին վախեցնել պաշտամունքային մեքենայի սիրահարներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը