Աշխարհ

14.03.2015 11:46


Լամպը խոսափողի հետ շփոթած լեհաստանցի նախարարը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ)

Լամպը խոսափողի հետ շփոթած լեհաստանցի նախարարը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ)

Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակն իսկական աստղ է դարձել այն բանից հետո, երբ հաշվետվություն ներկայացնելու ժամանակ լամպը շփոթել է խոսափողի հետ։ Մոտենալով ամբիոնին՝ նախարարը փոխանակ լամպով լուսավորի ելույթի տեքստը՝ այն պտտել է ուղիղ իր աչքերին։

Ավելին՝ նրան ոչ էլ կաշկանդել է աչք կուրացնող ուժեղ լուսավորությունը. նախարարն անվրդով կարդացել է իր ելույթը։

Զվարճալի այս տեսարանը ներկայացնող տեսանյութը համացանցում արդեն 400 հազար օգտատեր է դիտել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը