Աշխարհ

14.03.2015 13:45


Նավաբեկություն Մյանմայի ափերի մոտ. 50 մարդ է զոհվել (տեսանյութ)

Նավաբեկություն Մյանմայի ափերի մոտ. 50 մարդ է զոհվել (տեսանյութ)

«Ռոսսիա 24»–ի տեղեկացմամբ՝ Մյանմայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է խորտակվել։ Նավաբեկության հետևանքով 50 մարդ է զոհվել, տասնյակները համարվում են անհետ կորած։

Նշվում է, որ խորտակման պատճառ կարող էին լինել ինչպես փոթորիկը, որից մոլեգնել էր ծովը, այնպես էլ լաստանավի գերծանրաբեռնվածությունը. տախտակամածին 200 մարդ կար։

Աղետի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների կարծիքով դեռ հույս կա կենդանի մարդ գտնելու համար։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը