Աշխարհ

17.03.2015 12:55


Կոմորովսկու թիկնապահը «սոսնձել է» հարց տալու փորձ անողի բերանը (տեսանյութ)

Կոմորովսկու թիկնապահը «սոսնձել է» հարց տալու փորձ անողի բերանը (տեսանյութ)

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անվտանգության ծառայության ներկայացուցիչները կոպիտ կերպով ընդհատել են Ժեշուվի համալսարանում նախագահին հարց տալու փորձ անող տղամարդուն։

Տարածված տեսանյությում երևում է՝ ինչպես են անվտանգության աշխատակիցները գետնին գցում տղամարդուն և փորձում կպչուն ժապավենով փակել բերանը։

Այնուհետև նախագահի թիկնապահները միջադեպը տեսախցիկով արձանագրող լրագրողից պահանջում են դադարեցնել տեսանկարահանումը։

Լեհաստանի անվտանգության բյուրոյի մամուլի քարտուղար Դարիուշ Ալեքսանդրովիչը, սակայն, միջադեպի շուրջ բարձրացված աղմուկը համարել է «ցանկալին իրականության տեղ հրամցնելու փորձ»՝ հավելելով, որ թիկնապահներն ընդամենը կանգնեցրել են տղամարդուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը