Լրահոս

12.10.2009 13:06


Ավտոպատահար

Նույն օրը Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 23.00-ին ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ-ում:

Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 45 ՏՕ 030 եւ «ԲՄՎ» մակնիշի 14 ԼՍ 214 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1972 թ. ծնված Գեւորգ Մինասյանը, ուղեւորներ' 1990 թ. ծնված Անի Զաքարյանը եւ 1985 թ. ծնված Հակոբ Քուշարյանը տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, իսկ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորայր Տեր-Մարգարյանը' Թալինի հիվանդանոց:

Գ. Մինասյանը, ստացված վնասվածքներից, հիվանդանոցում մահացել է:

Տուժած Ա. Զաքարյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն,  իսկ Հակոբ Քուշարյանը բժշկական հետազոտությունից հետո դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը