Լրահոս

20.03.2015 10:25


Պուտինն Աստանայում է

Պուտինն Աստանայում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին երեկոյան այցելել է Աստանա, որտեղ հանդիպելու է Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինն Աստանա է այցելել Նազարբաևի հրավերով։

Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին, եվրասիական ինտեգրման գործընթացներին վերաբերող հարցեր։ Նաև մտքեր են փոխանակելու միջազգային արդիական խնդիրների, առաջին հերթին՝ Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ։

Այցի ընթացքում ծրագրվում են նաև Պուտինի երկկողմ հանդիպումները Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ այցի հիմնական թեման առնչվելու է Ղազախստանի և Բելառուսի հետ Ռուսաստանի հարաբերություններին, այլ ոչ թե Եվրասիական տնտեսական միությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը