Լրահոս

12.10.2009 16:06


Արմեն Ավետիսյան. «Թուրքիան ցույց տվեց իր իրական դեմքը՝ մինչև վերջին վայրկյանը խաղալով Հայաստանի հետ»

-Ցյուրիխում տեղի ունեցածը ցույց տվեց, թե ովքեր են կանգնած հայ-թուրքական հարաբերությունների մեջքին. իսկական «պապաներին» ցույց տվեց։ Թուրքերը հայտարարություն էին ուզում անել, որ այս փաստաթղթով Հայաստանը պետք է ընդունի բոլոր երկրների տարածքային անձեռնմխելիության իրավունքնեքը։ Պիտի հայտարարվեր, որ Հայաստանը լրջորեն պետք է զբաղվի ազատագրված տարածքների վերադարձման հարցով ու նաև պիտի մոռանար Արևմտյան Հայաստանի մասին և, փաստորեն, միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի որոշակի միջամտությունից հետո որոշվեց, որ հայտարարություն առհասարակ չարվի։ Թուրքիան ցույց տվեց իր իրական դեմքը՝ մինչև վերջին վայրկյանը խաղալով Հայաստանի հետ,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Ցյուրիխում տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացի մասին՝ ասել է «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը։

Նրա խոսքերով՝ իրենք ամեն ինչ անելու են, որ այս արձանագրությունները չվավերացվեն խորհրդարանների կողմից։

-Մենք էլ քննարկումների մեջ ենք։ Եվ եթե իսկապես վավերացվեն այդ արձանագրությունները, և հետագայում էլ քայլերն ակնհայտորեն ցույց տան այդ վտանգները, ապա, ինչո՞ւ չէ, կարող է նաև իշխանափոխության հարց բարձրանալ։ Մենք կսպասենք, և եթե արձանագրությունները վավերացվեն, ապա ըստ այդմ էլ կորոշենք մեր անելիքը,-ասել է Արմեն Ավետիսյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը