Աշխարհ

20.03.2015 14:43


Տեղի ունեցավ նաև Պուտին–Նազարբաև–Լուկաշենկո եռակողմ հանդիպումը

Տեղի ունեցավ նաև Պուտին–Նազարբաև–Լուկաշենկո եռակողմ հանդիպումը

Ինչպես տեղեկացրել էինք, Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր առանձին–առանձին հանդիպել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Դրանից հետո կայացել է նրանց եռակողմ հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են երեք երկրների միջև առևտրատնեսական համագործակցությանը, եվրասիական ինտեգրման գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր։

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Նուրսուլթան Նազարբաևի թեկնածությունն ապրիլի 26-ին Ղազախստանում կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

Պուտինը նշել է, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են Ղազախստանը, և թանկ են գնահատում վերջինի կայունությունը, իրենց աջակցությունը պետք է հայտնեն Ղազախստանի նախագահին։

«Ես, բնականաբար, նրանց շարքում եմ։ Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Պուտինը Նազարբաևին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը