Աշխարհ

20.03.2015 12:52


Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Նազարբաևին

Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Նազարբաևին

Ինչպես ավելի վաղ գրել էինք, այսօր Աստանայում նախատեսված է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը։

Մինչ այդ, «ՌԻԱ ՖԱՆ»–ի տեղեկացմամբ, Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն առանձին–առանձին հանդիպել են Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Պուտինի հետ հանդիպմանը Նազարբաևն անդրադարձել է ՌԴ–ում և Ղազախստանում նավթի արտահանման գների նվազմանը, որը դժվարություններ է ստեղծում ԵՏՄ համար։ Ղազախստանի առաջնորդին Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան ու Աստանան համատեղ ջանքերով կարող են հաղթահարել այդ դժվարությունները:

Բելառուսի նախագահն էլ Նազարբաևի հետ հանդիպմանն անդրադարձել է Ղազախստանի նախագահի առաջիկա ընտրություններին՝ հաջողություն մաղթելով իր գործընկերոջը։

Եռակողմ հանդիպմանը կողմերը մտադիր են քննարկել առաջին հերթին Ուկրաինային առնչվող խնդիրները, այնուհետև, համաշխարհային տնտեսության միտումների համատեքստում, երեք երկրի առևտրատնտեսական համագործակցությանը և ԵՏՄ ինտեգրման գործընթացներին վերաբերող հարցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը