Լրահոս

13.10.2009 11:01


Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանը կքննարկի արձանագրությունները

Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանը կքննարկի արձանագրությունները

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները եկող շաբաթ ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարանին։ Երեկ այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը։ Նա նշել է, որ երկրի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները կքննարկի հոկտեմբերի 21-ին։ Թուրքիայի փոխվարչապետը ընդգծել է ստորագրված արձանագրությունների նշանակությունը և նշել, որ դրանք հանդիսանում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար կարևոր գործոն։ «Արձանագրություններում ոչ մի գաղտնի բան չկա։ Մենք հանդես ենք եկել լուրջ և անկեղծ ցանկություններով։ Թուրքիան մեծ և հզոր երկիր է։ Մենք հայերի, ինչպես բոլոր հարևանների հետ, ցանկանում ենք խաղաղություն։ Սակայն երկարատև խաղաղությունը հնարավոր է, երբ Հայաստանը դուրս կգա Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից»,-ասել է Չիչեկը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ազդակ է հանդիսացել ավելացնելու ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ «Այս գործընթացի մեկնարկից հետո, ակտիվացել է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, ավելի հաճախակի են դարձել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը։

Ըստ «APA»-ի

Այս խորագրի վերջին նյութերը