Լրահոս

13.10.2009 11:05


Ավտոպատահար Կոտայքի մարզում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եւ նրանց ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում «Օպել» մակնիշի 15 ՕՕ 459 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի 28 ՏԼ 177 պետհամարանիշի ավտոմեքենային:

Պատահարի հետեւանքով «ՈՒԱԶ» ավտոմեքենայի ուղեւոր, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 1969 թ. ծնված Անահիտ Հակոբյանը տեղում զոհվել է:

Մինչ փրկարարների ժամանելը' տեղի ուժերով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել ուղեւորներ' Երեւանի բնակչուհի, 1987 թ. ծնված Լիլիթ Մանուկյանը եւ Գեղարքունիքի Սեւան քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Արման Թադեւոսյանը, որոնք տարբեր աստի­ճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փրկարարների ուժերով «Օպել» ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ, Գեղարքունիքի Սեւան քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Խաչատուր Սարիբեկյանը եւ ուղեւոր' նույն մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Սեւակ Մնացականյանը, որոնք տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց, այնուհետեւ' Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների' տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը