Աշխարհ

24.03.2015 11:09


Յանուկովիչ կրտսերը զոհվել է՝ փրկելով մեքենայում գտնվող ուղևորներին (տեսանյութ)

Յանուկովիչ կրտսերը զոհվել է՝ փրկելով մեքենայում գտնվող ուղևորներին (տեսանյութ)
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Սևաստոպոլի Նախիմովյան շրջանի վարչակազմը հաստատել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը թաղված է ռազմական գերեզմանատանը՝ պայմանավորված վերջինի մահվան հանգամանքներով:

«Ըստ ականատեսների՝ նա զոհվել է՝ փրկելով մեքենայում գտնվող ուղևորներին: Նա կարողացել է օգնել բոլոր ուղևորներին դուրս գալ մեքենայից, իսկ ինքը չի հասցրել», - ասված է բացատրական հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան մասին տեղեկությունները հայտնվել են լրատվամիջոցներում դեռ ս.թ. մարտի 22-ին, սակայն որևէ պաշտոնական տեղեկություն չէր հաղորդվում. մահվան մասին միակ պաշտոնական հաստատումը «Ռեգիոնների կուսակցության» կողմից հրապարակված մահախոսականն էր, որում բացակայում է որևէ տեղեկություն՝ կապված տղայի մահվան մանրամասների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը