Լրահոս

13.10.2009 13:43


Ռուբեն Մելքոնյան. «Ցյուրիխում հայկական կողմը դրսևորել է բավական սկզբունքային դիրքորոշում...»

Ռուբեն Մելքոնյան. «Ցյուրիխում հայկական կողմը դրսևորել է բավական սկզբունքային դիրքորոշում...»

Թուրքագետ, այժմ արդեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի  փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե համադրելով տեղեկատվության մի քանի աղբյուր, կարող է ասել, որ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության հետաձգման պատճառը եղել են Թուրքիայի նախապատրաստած հայտարարության մեջ առկա հայկական կողմի համար անընդունելի որոշակի ձևակերպումները ։

-Թուրքիան առանձին տարրեր է մտցրել իր ելույթում, որը անընդունելի է եղել հայկական կողմի համար։ Ի դեպ, իմ տեղեկություններով ՝այդ հայտարարության մեջ Ղարաբաղի հետ կապված բացահայտ հայտարարություններ չեն եղել, այլ այն կրել է ենթատեքստային բնույթ, և դա նույնպես չի ընդունվել մեր կողմից։ Ցյուրիխում հայկական կողմը դրսևորել է բավական սկզբունքային դիրքորոշում։ Եվ ինչպես խոստացել էր միչև այդ, որ Ղարաբաղի հարցով որևէ նախապայման ընդունելի չէ մեզ համար, այդպես էլ ապացուցել է դա,-նշել է նա։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ ինքը հետևել է, թե ինչպես են այդ պահին Թուրքիայում ուղիղ եթերով դիվանագիտական ու քաղաքական շրջանակները քննարկել տեղի ունեցածը, և նկատել է, որ նրանք մի տեսակ խառնված ու վիրավորված են եղել։

-Այդ ընթացքում բավական դժվար իրավիճակ է եղել թուրքական կողմում։ Ես հետևում էի թուրքական աղբյուրներին, և տեղեկություններ կան, որ լարված հեռախոսազրույցներ էին տեղի ունենում Դավութօղլուի, Էրդողանի ու Գյուլի միջև։ Քաղաքական ակտիվ քննարկումներ էին գնում և խուճապային տրամադրույթուն ու վիրավորվածություն կար, այն է. «Փոքրիկ Հայաստնը, որը իր մասշտաբներով համապատասխանում է Թուրքական մի նահանգի, ամբողջ աշխարհի առաջ Թուրքիային ստիպում և պարտադրում է որոշակի պայմաններ»,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը