Լրահոս

13.10.2009 14:51


Ժիրայր Սեֆիլյանը դուրս կգա՞ Հայ ազգային կոնգրեսից

Ժիրայր Սեֆիլյանը դուրս կգա՞ Հայ ազգային կոնգրեսից

Չնայած Ժիրայր Սեֆիլյանը «Սարդարապատ» անունը կրող նոր շարժման նախաձեռնող խմբի անդամ է դարձել և այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում լրագրողներին ասել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած շարժումը չկարողացավ իր բարեհաջող ավարտին հասնել, սակայն ՀԱԿ-ից իր դուրս գալու վերաբերյալ հարցին պատասխանել է հետևյալ կերպ.

-Այդ դաշտը Տեր-Պետրոսյանը գլխավորել է և մեկուկես, երկու տարի պայքարել է այս բռնատիրական ռեժիմի դեմ, պայքարել է ամենաանկեղծ ձևով։ Մենք դաշտից երբեք դուրս եկողը չենք, մենք այս շարժման հետևանքով ձևավորված մի քանի տասնյակ հազար քաղաքացիների միակամությունը երբե՛ք չենք խաթարելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը