Լրահոս

13.10.2009 17:05


Արմեն Աղայան. «Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո»

Արմեն Աղայան. «Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո»

«Արմատ» ակումբի հյուրերը՝ քաղաքագետներ Լևոն Շիրինյանը և Արմեն Աղայանը, պատասխանել են «7օր»-ի հարցին, թե Հայաստանի խորհրդարանը կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները։

-Մենք գիտենք, թե ովքեր են մեր խորհրդարանում և ինչպես են ընտրվել։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում կա մի զանգված, որը բիզնես կոչվածից հարստանալու բան ունի։ Այս մեծահարուստ խավը ձգտելու է դրանից օգուտ ստանալ,-ասել է Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետ, «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արմեն Աղայանը նույն հարցին տվել է հետևյալ պատասխանը.

-Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո՝ հավանաբար, մի փոքր ձգձգումներ անելով։ Այդ ձգձգումն էլ պայմանավորված կլինի այն բանով, թե երբ Սերժ Սարգսյանը կստորագրի Արցախին վերաբերող հերթական գաղտնի համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը ստորագրելուց և Մինսկի խմբին ի պահ հանձնելուց հետո Թուրքիայի խորհրդարանը դրա մասին տեղեկացված լինելով՝ անմիջապես կվավերացնի։

Ա. Աղայանն ասել է, թե ամեն ինչ ցույց է տալիս, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը