Լրահոս

14.10.2009 13:43


ԻԱԿ-ն ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի

2009թ.-ի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե' ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում)' դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, կկայանա «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի:

Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան' պահանջելով Հայ Ազգային Կոնգրես դաշինքին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկություններ հետեւյալի մասին.
1. Դաշինքի 2008թ.-ի ֆինանսական հաշվետվության պատճեն:
2. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավել արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին:

ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ Դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանից խնդրել էր տրամադրել վերոնշյալ տեղեկությունները դեռեւս 2009թ.-ի ապրիլին, սակայն հարցումը մնացել էր անպատասխան:

Այս խորագրի վերջին նյութերը