Լրահոս

30.11.2010 10:47


Թուրքիայի ԱԳ նախարար. «…սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը»

Թուրքիայի ԱԳ նախարար. «…սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը»

Պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե ինչո՞ւ հայ-թրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն վավերացվում, ասել է.

-Ցավոք, Հայաստանի Սահմանադրական դատարանն արձանագրությունների վերաբերյալ մեկնաբանություն արեց և  զրոյացրեց պատմաբանների հանձնաժողովի բովանդակությունը։ Պատմաբանների հանձնաժողովը կարևոր է։ Մենք ցանկանում ենք  բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև՝ որպես երկու ազգային պետությունների, բարելավել հարաբերությունները թուրքերի և հայերի միջև, որտեղ էլ նրանք լինեն և տարածաշրջանային կայունություն ապահովել Կովկասում։ Սրանք նույն հիմքի երեք ոտքերն են և երեքն էլ պետք է միասին լինեն։

Նշելով, որ խաղաղությունը պետք է հաստատվի ողջ տարածաշրջանում, Դավութօղլուն ասել է, թե Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն բարելավվի, քանի դեռ Հայաստանը շարունակում է Ադրբեջանի տարածքների «օկուպացիան»։

-Եթե անգամ հայ-թրքական հարաբերությունները բարելավվեն, եթե Ադրբեջանի տարածքների օկուպացիան շարունակվի, ես նկատի չունեմ միայն Ղարաբաղը, նկատի ունեմ նաև մնացած 7 շրջանները, ապա իրավիճակի սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը,-ասել է Դավութօղլուն։

Այս խորագրի վերջին նյութերը