Աշխարհ

02.04.2015 10:45


Կամչատկայի ափերի մոտ նավ է խորտակվել. կա 54 զոհ (տեսանյութ)

Կամչատկայի ափերի մոտ նավ է խորտակվել. կա 54 զոհ (տեսանյութ)

Օխոտի ծովում նավ է խորտակվել։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»–ը, կա 54 զոհ: 63 մարդու հաջողվել է փրկվել, 15 հոգի անհետ կորած է համարվում:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ի՝ լույս 2–ի գիշերը։ «Հեռավոր Արևելք» նավում եղել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի, Լիտվայի, Վանուատուի և այլ երկրների քաղաքացիներ:

Նշվում է, որ նավի խորտակման պատճառը ձկներով լի ցանցը քաշելու ժամանակ ծանրությունից թեքվելն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը