Լրահոս

15.10.2009 10:26


Սերժ Սարգսյան. «Թուրքիայի նախագահի հետ մենք չենք քննարկել ղարաբաղյան խնդիրը»

Սերժ Սարգսյան. «Թուրքիայի նախագահի հետ մենք չենք քննարկել ղարաբաղյան խնդիրը»

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումից հետո ընդունելություն է տեղի ունեցել, որի ժամանակ Հայաստանի և Թուրքիայի նախագահները զրուցել են լրագրողների հետ։

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ընդգծել է, որ վերջին 2 տարում հայ-թուրքական հարաբերություններում շատ մեծ տարածություն է հաղթահարվել, մերձեցման ուղղությամբ համատեղ քայլեր են ձեռնարկվել։ Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հարավային Կովկասում առկա իրավիճակը և կայունության ապահովման համար համախմբել բոլոր ուժերը։ 

Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ էլ Ա. Գյուլն ասել է.

«Հարցը լուծվում է ամենաբարձր մակարդակով։ Մեկ տարի առաջ իրավիճակն այսպիսին չէր, և սառեցված հակամարտությունների հարցն ամբողջ աշխարհի օրակարգում դարձել է գլխավորը։ Ռուսաստանն ու Ֆրանսիան նույնպես ջանքեր են գործադրում ԼՂ-ի խնդրի լուծման ուղղությամբ»։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, պատասխանելով «այս այցի ընթացքում ճնշում զգացե՞լ եք» հարցին, ասել է.

«Հաշվի առնելով բոլոր կարծիքները՝ աշխատանքը շարունակում ենք ինքներս»։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի հետ ղարաբաղյան խնդիրը չի քննարկել։

Ըստ «ANS Press»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը