Քաղաքական

09.04.2015 11:18


Նարիշկին. «Մայիսի 9-ին Սերժ Սարգսյանը կլինի Մոսկվայում»

Նարիշկին. «Մայիսի 9-ին Սերժ Սարգսյանը կլինի Մոսկվայում»

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ մայիսի 9-ին Սերժ Սարգսյանը կլինի Մոսկվայում։

«Հաղթանակի տոնակատարության նախաշեմին սպասում ենք, որ ամսի 9–ին Սերժ Սարգսյանը կլինի այստեղ՝ Մոսկվայում, և մենք միասին կտոնենք մեր հաղթանակը և կպաշտպանենք պատմական արդարությունը»,–«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ ասել է Նարիշկինը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև հավելել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը զարգացման նոր փուլ և էջ է բացում երկկողմ հարաբերությունների համար ևս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը