Լրահոս

26.10.2009 18:08


ՀԱԿ-ը չի աջակցի Սուրեն Սուրենյանցին

-Սուրեն Սուրենյանցը ո՛չ մեզ հետ է համաձայնեցրել, ո՛չ էլ Կոնգրեսում է նման հարց քննարկվել։ Քանի որ Կոնգրեսի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ապա դա հակասում է նաև Կոնգրեսի ռազմավարությանը,- 25-րդ ընտրատարածքում Սուրեն Սուրենյանցի առաջադրվելու վերաբերյալ ասել է Արման Մուսինյանը։

«Այնուամենայնիվ, որևէ աջակցություն Կոնգրեսի կողմից լինելո՞ւ է, թե՞ ոչ» հարցին Ա.Մուսինյանը պատասխանել է.

-Կարծում եմ՝ ոչ։

 «7օր»-ը փորձել է պարզաբանումներ ստանալ նաև Սուրեն Սուրենյանցից, ով ասել է, որ գտնվում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստում, որտեղ էլ քննարկվելու են վերոնշյալ հարցերը, ինչպես նաև նույն կուսակցության կողմից Սուրեն Սուրենյանցին աջակցելու հարցը։

-Մինչև քաղխորհրդի նիստը որոշում չկայացնի, ոչինչ չեմ կարող ասել,- «7օր»-ին ասել է Ս.Սուրենյանցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը