Լրահոս

11.04.2015 07:34


Սերժ Թանկյան. «Թուրքական կառավարությունը ստելու համար պետք է բացատրություն տա»

Սերժ Թանկյան. «Թուրքական կառավարությունը ստելու համար պետք է բացատրություն տա»

Աշխարհռչակ ռոք ­երաժիշտ Սերժ Թանկյանը «Reddit» սոցիալական կայքում պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերի:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ կայքի «Ես եմ…»` (AMA) բաժնում մարդիկ հնարավորություններ են ունեցել հարցեր ուղղել «System of a Down» ռոք խմբի անդամներ Սերժ Թանկյանին ու Ջոն Դոլմայանին ու ստանալ պատասխաններ:

Հայազգի օգտատիրոջ հարցին ի պատասխան, թե ինչ պետք է անեն հայերը, որպեսզի հաջորդող 100 տարիները դարձնեն Հայաստանի ապագային, ոչ թե անցյալին ուղղված, Սերժ Թանկյանը գրել է. «Ես լիովին հասկանում եմ ձեզ: Ցեղասպանությունն ու դրա ճանաչմանը հասնելու մեր ձգտումն ամրապնդվել է մեր գենետիկ հիշողության մեջ և դարձել մեր ժողովրդին բնորոշ ամենատարածված բնութագրիչը: Ոչ մի մշակույթ երբեք չի ցանկանում ընդմիշտ զոհի կարգավիճակում մնալ: Բայց արդյոք պե՞տք է այն կլանի մեր մշակութային գանձերը: Արդյոք այն, ինչ մենք անում ենք «System of Down»-­ով, զոհի կարգավիճակում չմնալու կատարյալ միասնությունը չէ՞: Ներկայացնել մեր մշակութային արժեքները` պայքարելով արդարության համար. մեկն առանց մյուսի անդառնալի կորուստ կլինի»:

«sisman61» անունով օգտատերը գրել է. «Որպես թուրք, ով լսում է ձեր երգերը՝ ես կարծում եմ, որ դրանք հիանալի են: Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, շատ թուրքեր կարծես վախենում են հատուցման ծախսերից կամ այն որպես պատրվակ են օգտագործում` ներողություն չխնդրելու համար, ինչը կհանգեցնի, որ այս ոճրագործությունն արդարացի լուծում չստանա»:

Նրան Սերժ Թանկյանը պատասխանել է այսպես. «Շնորհակալություն հարցի համար: Շատ լավ հարց է: Կարծում եմ` դուք շատ լավ ձևակերպեցիք, որ Թուրքիայի կառավարությունը վախենում է փոխհատուցումից և իրավունքների վերականգնումից: Ես ենթադրում եմ, որ երբ ապատեղեկատվության և դիվանագիտության համար կատարվող ծախսերը գերազանցեն հատուցման ծախսերը, մենք կարող ենք տեսնել որոշ տեղաշարժեր: Այստեղ նաև մի այլ խնդիր կա, թե ինչպես թուրքական կառավարությունը կբացատրի իր ժողովորդին, որ ստել է այս բոլոր տարիներին: Սա ևս խոչընդոտում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը