Լրահոս

27.10.2009 11:04


Թուրք պատգամավոր. «Հայերը կարող են գնալ մարտավարական քայլերի և ազատել «ադրբեջանական» 5 շրջանները»

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օկտա Վուրալը «Day.Az»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական արձանագրույթուններում չի՞ մոռացվել թուրքական կողմի այն հայտարարությունները, թե Անկարան ցանկացած բանակցության ժամանակ ղարաբաղյան հարցին առաջնային տեղ է տվել, ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով քննարկումների ժամանակ խոսքը «ադրբեջանական» տարածքների մի մասի վերադարձի մասին է։

-Հայերը կարող են գնալ մարտավարական քայլերի։ Օրինակ, նրանք կարող են ազատել «ադրբեջանական» 5 շրջանները, բայց դա չի նշանակաում, թե կազատեն նաև մյուս տարածքները։  Դրանով նրանք կարող են թոզ փչել Թուրքիայի և միջազգային հանրության աչքերին։ Արձանագրությունների շուրջ քննարկումների ընթացքում Սերժ Սարգսյանը Ղարաբաղում զորավարժություններ է դիտում։ Դա ուժի ցուցադրում է։ Նա ուզում է ասել, որ ոչ մի ուժ նրանց այնտեղից չի կարող դուրս հանել։ Եթե Հայաստանի այս նենգ քայլին ի պատասխան՝ մենք ցանկանում ենք նրանց հետ ընկերանալ, ուրեմն այսպիսի պահին լքում ենք Ադրբեջանին,-ասել է նա։

Ըստ «Day.Az»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը