Լրահոս

13.04.2015 10:29


Քարդաշյանները մեկնեցին Հայաստանից, իսկ Կարապի լճի ջուրը վաճառքի է հանվել (տեսանյութ, լուսանկար)

Քարդաշյանները մեկնեցին Հայաստանից, իսկ Կարապի լճի ջուրը վաճառքի է հանվել (տեսանյութ, լուսանկար)

Ինչպես հայտնել էինք, Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Վեսթը, կեսգիշերից հետո համերգով հանդես եկավ Երևանի Կարապի լճում։ Ելույթի ժամանակ նա ցատկեց Կարապի լճի մեջ, ում օրինակին հետևեցին երկրպագուները ևս։ Դրանից հետո համերգը դադարեցվեց, իսկ որոշ ժամանակ անց համացանցում արդեն հայտարարություն հայտնվեց՝ «Վաճառվում է Կարապի լճի ջուրը։ Քանյե Վեսթի մաշկն է կպել դրան» գրառմամբ։

Անձամբ Քիմ Քարդաշյանն «Instagram»-ում կիսվել է այդ համերգի նկարներով և մեկնաբանել. «Խելահեղ գիշեր էր: Քանյեն արթնացրեց ինձ և ասաց, որ Երևանում անվճար համերգ կտա: Հագնվեցի և դուրս եկանք: Այնտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել: Քանյեն ցատկեց Կարապի լճի մեջ, որպեսզի մոտենա մյուս ափի մարդկանց։ Շատերը նույնպես ցատկեցին: Անհանգստացա, բայց այնքան հուզիչ գիշեր էր: Ուրախ եմ, որ Հայաստանում մեր վերջին օրը ուրախացա բոլորի հետ»:

Նշենք, որ Քարդաշյաններն արդեն իսկ մեկնել են Հայաստանից։ Նրանք ուղևորվել են Իսրայել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը