Լրահոս

27.10.2009 14:09


Անահիտ Բախշյան. «Այդ ժամանակվա իշխանություններն իրենց տեղում և դերում չէին»

Անահիտ Բախշյան. «Այդ ժամանակվա իշխանություններն իրենց տեղում և դերում չէին»

-Դա պետական ահաբեկչություն էր։ Այդ ահաբեկչությունն ուղղված էր պետության դեմ, և այդ մասին քանի չի խոսվում, քանի չեն վերլուծվում այն ծնող պատճառները, այդ վտանգը կա մեր պետականության նկատմամբ,-խոսելով 1999թ. հոկտեմբերի 27-ի արյունոտ իրադարձությունների մասին՝ «7օր»-ի հետ զրույցում ասել է այն ժամանակվա ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։  

Տիկին Բախշյանը, ով ներկա էր խորհրդարանի բակում զոհերի հիշատակին նվիրված  հուշակոթողի բացմանը, ասել է. «Կարծում եմ՝ ճաղերի ետևում պահել Քոչարի այս արձանը, որն իր ողջ գաղափարախոսությամբ ընդդեմ մարդու չարության է, նշանակում է այդ ահաբեկչության դեմ գաղափարախոսությունը նույնպես պահել ճաղերից այն կողմ։ Սա պետք է լիներ ավելի բաց տեղ և խոսվեր դրա մասին»։

Խոսելով հոկտեմբերի 27-ի հետևանքների ու ազդեցությունների մասին՝ տիկին Բախշյանն ասել է.

-Ինձ համար պարզեցի, որ այդ ժամանակվա իշխանությունները և այն մարդիկ, ովքեր պատասխանատու են պետական անվտանգության համար, իրենց տեղում և դերում չէին։ Անգործության էին մատնված։ Զենքով մարդիկ իրավունք չունեին Ազգային ժողով մտնել։ Այսօր՝ 10 տարի հետո, քաղաքական բոլոր գործիչները պաշտպանված են մեծ քանակի զրահամեքենաներով, թիկնապահներով, բայց միշտ պետք է հիշեն, որ քայլերով, գործերով են պաշտպանվելու։ Դրանք են ապահովելու և՛ իրենց, և՛ մեր երկիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը