Լրահոս

27.10.2009 16:32


Ալեքսանդր Իսկանդարյան. «Ես չեմ կարող միևնույն ժամանակ համաձայն լինել այն բոլոր կարծիքների հետ, որ տպագրված են գրքում, որովհետև դրանք հակասում են միմյանց»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Ես չեմ կարող միևնույն ժամանակ համաձայն լինել այն բոլոր կարծիքների հետ, որ տպագրված են գրքում, որովհետև դրանք հակասում են միմյանց»

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամին դատի է տվել: Հիմնադրամը հրապարակել է մի ժողովածու, որտեղ զետեղված է եղել թուրք ուսումնասիրողի հոդվածը, որում «ցեղասպանություն» բառը 34 անգամ չակերտների մեջ է գրված եղել, և հերքվել է Ցեղասպանության փաստը։ Գործն արդեն վարույթ է վերցվել դատարանի կողմից։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ իրենք ամեն ինչ անելու են այնպես, ինչպես նախատեսված է օրենքով։

-Դատարանը մեզ արդեն ծանուցագիրն ուղարկել է՝ արդյոք ընդունո՞ւմ ենք մեզ առաջադրված մեղադրանքը։ Մենք էլ կպատասխանենք դրան։ Հետո կընթանա դատավարական գործընթացը։ Մենք էլ կպաշտպանվենք։ Իսկ ինչ վերաբերում է բուն մեղադրանքին, ինձ թվում է՝ դա հակասում է իմ պատկերացումներին գիրք տպագրելու գործընթացի վերաբերյալ,-ասել է նա։

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ ինքը չէր կարող միաժամանակ համամիտ լինել գրքում տպագրված կարծիքների հետ, որովհետև դրանք հակասում են իրար։ Նա նշել է, որ կոնֆերանսին մասնակցած բոլորի զեկույցները տպագրվել են այդ գրքի մեջ, և եթե բոլորինը չտպագրվեին, իր գործունեությունը կկորցներ իր իմաստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը