Լրահոս

27.10.2009 17:27


Թե ինչու Վարդան Խաչատրյանը նախընտրեց Հնչակյան կուսակցությունը

Թե ինչու Վարդան Խաչատրյանը նախընտրեց Հնչակյան կուսակցությունը

-Առաջին հերթին՝ հայացքների մոտիկությունը, հասարակության տրանսֆորմացիոն զարգացման կողմնակից լինելը և երկրորդ՝ ներկայիս իրավիճակը՝ կապված Սփյուռք-Հայաստան հարաբերությունների հետ,-պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է անդամակցել ՍԴՀԿ-ին, ասել է արդեն ՍԴՀԿ անդամ Վարդան Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Վ. Խաչատրյանը բոլորովին վերջերս հեռացվել էր «Ժառանգություն» կուսակցությունից։

Հարցին, թե ինչո՞ւ նա պարզապես չդարձավ Կոնգրեսի անդամ, որպեսզի հետագայում այնտեղ շարունակի իր գործունեությունը, Վ. Խաչատրյանը պատասխանել է.

-Եթե չեմ սխալվում, Հնչակյան կուսակցությունը Կոնգրեսի անդամ է, և ընտրությունն այդ շրջանակում է եղել։ Հնչակյան կուսակցությունը համահայկական կուսակցություն է և ուղղակի հաղորդիչ Սփյուռքում գոյություն ունեցող և՛ տեսակետների, և՛ կարծիքների, և՛ մոտեցումների։ Կան նաև այլ կուսակցություններ՝ Դաշնակցությունը և ռամկավարները։ Ես նախընտրեցի Հնչակյան կուսակցությունը։

Վարդան Խաչատրյանը նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ է։

«Կարելի՞ է ասել, որ ՍԴՀԿ-ն աջակցելու է «Սարդարապատ» շարժմանը» հարցին Վ. Խաչատրյանը պատասխանել է.

-Ես՝ որպես կուսակցական գործիչ, սովոր եմ, որ դա ղեկավար կառույցի որոշումը լինի։ Քանի դեռ ղեկավար կառույցն այդպիսի որոշում չունի, դրա մասին խոսելը ժամանակավրեպ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը