Աշխարհ

17.04.2015 09:22


ՌԴ–ն Ղազախստանին 1,6 մլն հեկտար հող կվերադարձնի

ՌԴ–ն Ղազախստանին 1,6 մլն հեկտար հող կվերադարձնի

Ռուսաստանն ավելի քան 1,6 մլն հեկտար հող կվերադարձնի Ղազախստանին այն տարածքներից, որոնք վարձակալված էին ռազմական հրաձգարանների կողմից։ Այս մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ղազախ գործընկեր Իմանղալի Թասմաղամբեթովի հետ հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ վարձակալությունից կհանվեն և կերադարձվեն մասնավորապես չօգտագործվող տարածքները, ինչպես նաև հաղորդակցության և օգտակար հանածոների առումով կարևոր հատվածները։ Շոյգուի խոսքերով՝ հաշվի են առնվել ղազախական կողմի բոլոր ցանկությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը