Լրահոս

10.01.2011 10:35


Այսօր վերջին հրաժեշտը կտան մաեստրո Օհան Դուրյանին

Այսօր վերջին հրաժեշտը կտան մաեստրո Օհան Դուրյանին

Այսօր՝ 12:00-14:00-ը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա հռչակավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Օհան Դուրյանի վերջին հրաժեշտը։ Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Օհան Դուրյանը վախճանվել է ս. թ. հունվարի 6-ին՝ կյանքի 88-րդ տարում։ Հուղարկավորությունը կազմակերպելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով' ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը