Աշխարհ

18.04.2015 22:42


Պեսկովը հերքել է. Հունաստանին 5 մլրդ եվրո չի տրամադրվելու

Պեսկովը հերքել է. Հունաստանին 5 մլրդ եվրո չի տրամադրվելու

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունը, թե Հունաստանը նախատեսում է ՌԴ-ի հետ պայմանագիր ստորագրել, որի համաձայն՝ Ռուսաստանը 3-5 մլրդ եվրո կտրամադրի Հունաստանին՝ որպես կանխավճար Հունաստանի տարածքում «Թուրքական հոսք» գազատարի հատվածի կառուցման համար:

«Ռուսաստանը ֆինանսական օգնություն չի խոստացել, քանի որ դրա մասին ոչ ոք մեզ չի էլ խնդրել»,-ընդգծել է Պեսկովը «Business FM»-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, «Spiegel Online»-ը գրել էր, որ Հունաստանի արդյունաբերական բարեփոխումների, շրջակա միջավայրի պահպանության և էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը հայտարարել է.
«Գազատարի կառուցման գործընթացում համագործակցության մասին հուշագիրը նախատեսվում է ստորագրել մոտ ապագայում: Դա մեծ իրադարձություն է ոչ միայն ռուս-հունական կապերի ամրապնդման, այլ նաև Եվրոպայի մեր տարածաշրջանի համար»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը