Աշխարհ

20.04.2015 11:18


Սերժ Թանկյանը մասնակցել է «1915» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ)

Սերժ Թանկյանը մասնակցել է «1915» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ)

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Մոսկվայում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմի փակ պրեմիերային։ Այդ ֆիլմի երաժշտության հեղինակը հենց Թանկյանն է: Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը և Անժելա Սարաֆյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր «1915» ֆիլմի թրեյլերը։

Նշենք նաև, որ «System of a Down»ը համերգով պետք է հանդես գա Մոսկվայում, իսկ ապրիլի 23–ին՝ Երևանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը