Լրահոս

30.11.2010 16:47


Հայ սամբիստները կմասնակցեն հայազգի սամբիստի մրցաշարին

Հայաստանի սամբոյի պատվիրակությունը մեկնում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաք դեկտեմբերի 3-ից 5-ը մասնակցելու Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ Մարկարյանի մրցանակների միջազգային մրցաշարին:

Միաժամանակ հայտնում ենք, որ հայկական որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե' մրցաշարին Լեռնային Ղարաբաղը հանդես է գալու առանձին թիմով, չի համապատասխանում իրականությանը. արցախցի սամբիստներն ընդգրկված են ՀՀ պատվիրակության կազմում:

Հավելենք, որ մարզիկներից բացի Արմավիր են մեկնում նաև ՀՀ վաստակավոր մարզիչներ Էռնեստ Միրզոյանն ու Վովիկ Խոջայանը, Միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը