Քաղաքական

20.04.2015 23:14


Ազնավուրը՝ Պոզների հյուր. «Մայրս մեզ ասում էր, որ թուրքերի շրջանում էլ կան շատ լավ մարդիկ» (տեսանյութ)

Ազնավուրը՝ Պոզների հյուր. «Մայրս մեզ ասում էր, որ թուրքերի շրջանում էլ կան շատ լավ մարդիկ» (տեսանյութ)

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդաշարի տաղավարում։ Վլադիմիր Պոզները նաև հետաքրքրվել է Ազնավուրի հայկական արմատներով և Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի մասին։ Ազնավուրը նշել է, որ այն ժամանակ իր մոր ամբողջ ընտանիքը կոտորվել է։

«Մեր ընտանիքում ընդհանրապես չէինք խոսում Ցեղասպանության մասին։ Բայց առաջին հերթին մո՛րս մոտ թուրքերի հանդեպ ատելություն չկար։ Նա մեզ ասում էր, որ թուրքերի շրջանում էլ կան շատ լավ մարդիկ։ Ինձ սովորեցնում էին՝ չի կարելի ստել, չի կարելի ատել և մարդկանց մասին վատը խոսել»,–հավելել է Ազնավուրը։

Շանսոնյեն նաև նշել է, որ ապրիլի 24–ին այցելելու է Երևան, քանի որ այդ օրը պե՛տք է այնտեղ լինել, և չպե՛տք է անտեսել կատարվածը։

«Պետք է թուրքերին ասել՝ եկե՛լ է ժամանակը, որ դուք համարձակվեք ասել ճշմարտությունը»,–նշել է Ազնավուրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը