Լրահոս

28.10.2009 13:53


Արա Աբրահամյանը կողմնորոշվելու համար 1 ամիս ժամանակ ունի

Արա Աբրահամյանը կողմնորոշվելու համար 1 ամիս ժամանակ ունի

-Ռուսների ասած՝ մի բաժակ ջրում փոթորիկ է սկսում, որն ընդհանրապես հիմք չունի,-այսպես է պատասխանել հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հարցին, թե ինչո՞ւ նույն կառույցի նախագահ Արա Աբրահամյանը ներկա չէր օրեր առաջ Մոսկվայում ՀՀ նախագահի մասնակցությամբ ճաշկերույթին։

«Փաստարկ» ակումբում հյուրընկալված Արամ Սարգսյանն ասել է, որ այդ օրերին Արա Աբրահամյանը Փարիզում է եղել, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրություններ էին.

-Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է, ուստի պարտավոր էր մասնակցել այդ արարողությունը։ Եվ մինչև նոյեմբերի 26-ը դեռ մեկ ամիս կա, որպեսզի Արա Աբրահամյանը կողմնորոշվի և հայտարարի, թե ինչպիսի ներդրում է անելու այդ հեռուստամարաթոնի ընթացքում։ Այնպես որ, որևէ սենսացիայի առարկա չկա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը