Լրահոս

21.04.2015 21:53


«Sotheby`s»–ում աճուրդի կհանվի 100–կարատանոց սպիտակ ադամանդը (լուսանկար)

«Sotheby`s»–ում աճուրդի կհանվի 100–կարատանոց սպիտակ ադամանդը (լուսանկար)

Նյու Յորքի «Sotheby`s» աճուրդի տանը վաճառքի կհանվի 100 կարատ քաշով սպիտակ ադամանդը՝ այսպես կոչված՝ երեսակված զմրուխտով։ Թանկարժեք քարը 19–25 մլն դոլար է գնահատվել։

«Բավական հազվագյուտ, անբասիր այդ ադամանդը՝ 100 կարատ քաշով, արվեստի գլուխգործոց է և բնության հրաշք։ Այդ շքեղ ոսկերչական զարդը պարունակում է այն ամենը, ինչը միայն կարելի է երազել գտնել մեկ ադամանդի մեջ»,– նշվում է «Sotheby`s»–ի պաշտոնական կայքում։

2013–ին էլ Հոնկոնգում նույն աճուրդի տունը 30.6 մլն դոլարով վաճառեց 118–կարատանոց օվալաձև սպիտակ ադամանդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը