Աշխարհ

22.04.2015 21:11


Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահի այցը Հայաստան. նա հայտարարություն է արել

Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահի այցը Հայաստան. նա հայտարարություն է արել

«panorama.am»–ը հայտնում է, որ Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկին Հայաստան տեղափոխող ինքնաթիռի թռիչքն իր երկրի տարածքով:

Հայրենիք վերադառնալուն պես Միլորադ Դոդիկը հայտարարություն է արել լրագրողների համար: Ինչպես հայտնում է «Nezavisne Novine» գործակալությունը, նա հայտարարել է, որ ավելի մեծ զավեշտն այն է, որ թուրքական կողմը համաձայնություն է տվել միայն այն ժամանակ, երբ ինքնաիթռը վերադարձել է Բանյա-Լուկայի օդակայան:

Նա հրաժարվել է տեղի ունեցածին գնահատական տալ, սակայն նշել է, որ դա չի կարող ստվերել այն փաստը, որ 100 տարի առաջ թուրքերը սարսափելի հանցագործություն են իրականացրել քրիստոնյա հայերի հանդեպ: Նա հայտարարել է, որ Թուրքիան չի ուզում ճանաչել ցեղասպանությունը, մինչդեռ կարճ ժամանակահատվածում 1.5 միլիոն մարդկանց սպանությունը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն:

Նա պատմել է, որ մեկնում էր Երևան՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն Բուլղարիայի Բուրգաս քաղաքում իմացել են, որ Թուրքիան հրաժարվում է թռիչքի համար ուղի տրամադրել, և առաջարկում է սպասել:

«Մենք 10:45-ից մինչև 15:00–ն սպասել ենք, իսկ հետո որոշեցինք վերադառնալ, քանի որ վրա էին հասնում մութն ու վատ եղանակը, իսկ մենք վստահ չէինք, որ թույլտվություն կլինի»,- ասել է նա:

Իր հերթին նախագահի ինքնաթիռի հրամանատար Սրետենու Իլիչը հայտնել է, որ հայտը մի քանի օր առաջ են ներկայացրել, և Հայաստանի կողմից ստացել են վայրէջք կատարելու թույլտվություն:

Մանրամասները՝ «panorama.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը