Լրահոս

29.10.2009 11:53


Խաչիկ Գալստյան. «Ոչ ոք մեր ձեռքերը չի կապել»

Խաչիկ Գալստյան. «Ոչ ոք մեր ձեռքերը չի կապել»

«Փաստարկ» ակումբում, պատասխանելով «7օր»-ի հայ-թուրքական ներկայիս գործընթացին վերաբերող հարցին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նշել է, որ ներկայիս փուլը՝ խաղաքարտերի բացման փուլ է, և եթե Թուրքիան շարունակի խոսել նախապայմանների լեզվով ու անորոշ ժամանակով ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա ոչ ոք իրենց ձեռքերը չի կապել, և իրենք այդ վավերացմանը չեն գնա։ «Համենայն դեպս, Ազգային ժողովում ԲՀԿ-ը դեմ կքվեարկի արձանագրությունների վավերացմանը, եթե լինեն այդ նախապայմանները՝ Ղարաբաղի հարցի կապակցումն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ուրացումը»,-ասել է նա։ Խաչիկ Գալստյանը նաև նշել է, որ այնուհանդերձ իրենց համար չեն կարող հիմք հանդիսանալ թուրք պաշտոնյաների այն հայտարարությունները, թե հայ-թուրքական գործընթացը շաղկապված է ղարաբաղյան հիմնահարցի հետ։ Ըստ բանախոսի, իրենց համար միայն մեկ բավարար հիմք կարող է լինել, որ թուրքերն այդ նախապայմանը դնում են։ «Երբ արձանագրությունները վավերացման համար մտնեն խորհրդարան և այնտեղ պաշտոնապես, որպես վերջնական դիրքորոշում հռչակվեց այն, որ մինչև Ղարաբաղի հարցում առաջընթաց չգրանցվի և հայկական զորքերն, այսպես կոչված, «օկուպացված» տարածքներից դուրս չբերվեն..., ապա դա մեզ համար հիմք կլինի այս գործընթացից դուրս գալու համար»,-ասել է Խ. Գալստյանը։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը