Լրահոս

29.10.2009 14:44


Իշխանափոխություն պահանջողների թիվն ավելացել է

Իշխանափոխություն պահանջողների թիվն ավելացել է

«Ուխտ Արարատի», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպության աշխատանքները համակարգող Տիգրան Փաշաբեզյանը և «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման Հոկտեմբերյանի շրջանի միացյալ ջոկատների հիմնադիր հրամանատար Լյովա Սահակյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել են, որ դեմ են Հայաստան-Թուրքիա արձանագրություններին։ Նրանք համոզված են, որ թե՛ այդ արձանագրությունները, և թե՛ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված գործընթացները Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար լի են վտանգներով։

Տ. Փաշաբեզյանը «7օր»-ին ասել է, որ այդ արձանագրությունների վավերացուման համար առաջին հերթին պատասխանատու կլինեն Ցյուրիխում ստորագրությանը ներկա երկրների, իսկ երկրորդ հերթին՝ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները։ Սակայն «Ուխտ Արարատի» և «Անկախության բանակ» կազմակերպությունները հնարավոր ամեն ինչ անելու են, որ հայ-թուրքական արձանգրությունները չվավերացվեն։

-Իշխանությունները փոխելու միջոցով,- նշել է Տ. Փաշաբեզյանը՝ հավելելով, որ Հայաստանում անկախությունը, ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարական, իրավական պետություն դարձնելու համար «համազգային, համահայկական ինքնապաշտպանություն» պետք է ձևավորվի, և բողոքի զանգվածային միջոցառումներ իրականացվեն։ Բանախոսը հավելել է, որ իրենք պատրաստ են աջակցել այն ուժին, որը կնախաձեռնի այդ շարժումը։ Այդ շրջանակներում վերոնշյալ երկու կազմակերպությունների ներկայացուցիչներն արդեն մասնակցել են ՀՅ Դաշնակցության կազմակերպած ստորագրահավաքին և ցույցերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը