Լրահոս

29.10.2009 15:59


Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ. «Առանց Սփյուռքի ՀՀ–ն կարծես անթև մի թռչուն լինի»

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ. «Առանց Սփյուռքի ՀՀ–ն կարծես անթև մի թռչուն լինի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը լրագրողներին ասել է, որ Սփյուռքը և՛ մեր դժբախտության, և՛ հպարտության, և՛ հզորության խորհրդանիշն է։

-Առանց Սփյուռքի ՀՀ-ն կարծես անթև մի թռչուն լինի։ Բնականաբար, Սփյուռքը մեր հարստությունն է այս պահի դրությամբ, և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խորացումը և դրան գումարած՝ Արցախ եռամիասնությունը Հայաստանի, հայ ժողովրդի ազգային անվտանգության առաջնահերթ առանցքը պետք է հանդիսանա,- ասել է Խ. Գալստյանը՝ նշելով, որ Հայաստան համահայկական հիմնադրամի մոտակա հեռուստամարաթոնը ևս կապացուցի, որ «հանուն Շուշիի, հանուն Ղարաբաղի, հանուն Հայաստանի և հայ ժողովրդի հայության բոլոր հատվածները միասնական ու միակամ են»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը