Լրահոս

30.10.2009 11:00


Մերզլյակովը չգիտի, թե երբ պատրաստ կլինի «Մադրիդյան սկզբունքների» վերջնական տարբերակը

Մերզլյակովը չգիտի, թե երբ պատրաստ կլինի «Մադրիդյան սկզբունքների» վերջնական տարբերակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասել է, որ համանախագահները ճշտում են տարածաշրջան կատարվելիք հերթական այցի ժամկետները։ Նա նաև նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե երբ են հակամարտող կողմերին ներկայացվելու «Մադրիդյան սկզբունքների» լրամշակված տարբերակները։ «Լրամշակված «Մադրիդյան սկզբունքները» պատրաստ էին Կրակովի հանդիպումից հետո, սակայն բարձր մակարդակով կայացած յուրաքանչյուր հանդիպումից հետո, մենք ստիպված ենք կրկին փոփոխություններ կատարել փաստաթղթում։ Այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե երբ «Մադրիդյան սկզբունքների» թարմացված տարբերակը կներկայացվի կողմերին»,-ասել է Մերզլյակովը։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը