Աշխարհ

05.05.2015 11:10


«Գազպրոմը» գազի գինը զեղչել է թուրքական մասնավոր ընկերությունների համար

«Գազպրոմը» գազի գինը զեղչել է թուրքական մասնավոր ընկերությունների համար

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկարատև բանակցություններից հետո համաձայնել է զեղչ տրամադրել թուրքական մասնավոր ընկերություններին, որոնց հասնում է ռուսական գազի ներկրման ավելի քան մեկ երրորդը: «Коммерсантъ»-ը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, տեղեկացնում է, որ զեղչ կտրամադրվի «Enerco Enerji», «Bosphorus gas», «Avrasya gaz», «Shell», «Bati Hatti», «Akfel gas» և «Kibar Enerji» ընկերություններին: Մինչ այժմ ընկերությունները ստիպված են եղել «Գազպրոմին» 1.000 խորանարդ մետրի համար վճարել 374 դոլար, ինչը բարձր է Եվրոպայում շուկայական ընթացիկ մակարդակից: Այժմ առաջին եռամսյակում գինը կկազմի 1.000 խորանարդ մետրի համար 300 դոլարից քիչ, երկրորդ եռամսյակում՝ մոտ 260 դոլար:

Ուշագրավ է նաև այն, որ ձերք բերված համաձայնության պայմանագիրը կգործի հետին թվով՝ 2015 թվականի հունվարից մեկից: Հետևաբար, «Գազպրոմը» պետք է ներկրողներին վերադարձնի հունվարից մինչ օրս վճարված գումարների մի մասը:

Աղբյուրը՝ «zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը