Լրահոս

30.10.2009 11:32


Ռուսաստանում Թուրքիայի դեսպան. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել ԼՂ հիմնխնդիրը»

Ռուսաստանում Թուրքիայի դեսպան. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել ԼՂ հիմնխնդիրը»

Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Ակընջըն ընդարձակ հարցազրույց է տվել ռուսական «Вести» հեռուստաալիքին։ Անդրադառնալով հայ-թուրքական ներկայիս գործընթացին դեսպանը նշել է, որ Թուրքիան առաջին պետություններից էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Ակընջըն ասել է, որ շնորհիվ ահռելի ջանքերի և քաղաքական կամքի, Հայաստանի և Թուրքիայի միջև սկսվել է երկխոսություն։ «Որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջնականապես կարգավորվեն, նախ պետք է նորմալանան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները՝ անհրաժեշտ է որպեսզի Հայաստանը դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի «տարածքներից»»,-ասել է թուրք դեսպանը։

Այս խորագրի վերջին նյութերը