Լրահոս

30.10.2009 15:11


Արման Մուսինյան. «Հանրահավաքը կարող է լինել և՛ մի քանի օրից, և՛ մի քանի ամսից»

Արման Մուսինյան. «Հանրահավաքը կարող է լինել և՛ մի քանի օրից, և՛ մի քանի ամսից»

-Հանրահավաքը կարող է լինել և՛ մի քանի օրից, և՛ մի քանի ամսից։ Դա ոչ թե որևէ անձ կամ որևէ քաղաքական ուժ է որոշում, այլ ինքը՝ քաղաքական պրոցեսն է հանգեցնում այնպիսի իրողության, որտեղ հանրահավաքը դառնում է օգտակար, նպատակին ծառայող միջոցառում,- «Հայացք» ակումբում ասել է «Հայ ազգային կոնգրեսի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ նշելով, որ դեռևս չհաջողված փուլում է հասարակության լայն շերտերի, քաղաքական բոլոր ուժերի, անհատների, մտավորականների և հասարակական կազմակերպությունների համախմբումը, թեև համեմատած մեկ կամ մի քանի ամիս առաջվա հետ՝ այդ առումով ավելի պարարտ հող կա.

-Այս իսկ պատճառով նշել կոնկրետ հանրահավաքի օր այս պահին, ասել՝ դա կլինի՞ այս տարի, թե՞ ոչ,  չկա։ Ես կարող եմ ասել միայն, որ հանրահավաք անցկացնելու որոշում «Հայ ազգային կոնգրեսը» դեռ չի ընդունել։

Ա. Մուսինյանը նաև հավելել է, որ մինչ այդ ՀԱԿ-ը շարունակում է աշխատանքները համախմբման ուղղությամբ և խորհրդատվական աշխատանքներ է իրականացնում։

-Այս պահի դրությամբ դիրքորոշումների համընկնման առումով դեռևս չի ստեղծվել այն ակումուլյացիոն դաշտը, որը թույլ կտար նոր հանրահավաք անել, բնականաբար, արդեն քաղաքական տարբեր միավորումների հետ կամ միգուցե առանձին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը