Քաղաքական

08.05.2015 14:16


Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը կընդգրկվի Ռիգայի հռչակագրում

Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը կընդգրկվի Ռիգայի հռչակագրում

Բրյուսելում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների առևտրի նախարարների ժողովը, որից հետո կայացել է Եվրամիության առևտրի հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի և Եվրամիության նախագահող երկրի՝ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի ասուլիսը։

«Ազատություն»–ը նշում է, որ, ինչպես հայտնի է, Արևելյան գործընկերության վեց երկրներից երեքը՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ինտեգրման արագության առումով շատ են առաջ անցել Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից, ու գործնականում դարձել են խումբ, որը պայմանականորեն կարելի է անվանել «առաջատարների եռյակ»։

Բայց Բրյուսելն ունի նաև մնացած երեք պետությունների հետ լավ կապեր հաստատելու, մասնավորապես՝ Ռիգայում կայանալիք գագաթաժողովում Հայաստանի հետ փաստաթուղթ կնքելու նպատակ։

«Ներկայումս, մշակելով Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի նախագիծը, մենք ենթադրում ենք, որ դրա մաս կարող է կազմել նաև Հայաստանի հետ նոր համաձայնությունը՝ բնականաբար, հաշվի առնելով, որ այդ երկիրն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը», - ասել է Լատվիայի արտգործնախարար Ռինկևիչսը։

«Կարծում եմ՝ մենք կարող ենք լուծումներ գտնել մեր քննարկումների ընթացքում, այնպես որ, սա այն տարբերակը չէ, երբ ասում են, թե Եվրամիությունն առաջարկ է ներկայացնում, որը պետք է կա՛մ ընդունել, կա՛մ ոչ. սա փոխադարձ ընդունելի տարբերակ է լինելու, երկկողմ գործընթաց », - նշել է ԵՄ-ում նախագահող երկրի արտգործնախարարը։

Ռինկևիչսի փոխանցմամբ՝ Բրյուսելը Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի հետ ցանկանում է սահմանել համագործակցության այնպիսի աստիճան, որը կհամապատասխանի այդ երկրների ազգային շահերին։

Եվրամիության առևտրի հանձնակատարն ասել է, որ Բրյուսելը փորձում է հաշվի առնել Մոսկվայի տեսակետը. տարաձայնությունների հիմքում Ուկրաինայի խնդիրն է։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը