Լրահոս

30.10.2009 16:01


«Ծառուկյանին որ մնա, ամբողջ Արևմտյան Հայաստանը կգնի». Ն. Զոհրաբյան

Թուրք գործարար Նոյան Սոյակը մտավախություն էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո հայերը կգնեն թուրքական հողերը։

ԱԺ հերթական քառօրյային հաջորդող ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց են ուղղել պատգամավորներին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունները նպատակ ունենան հետ բերել Արևմտյան Հայաստանի հողերը.

-Հայաստանի իշխանությունը՝ որպես կատեգորիա, կարող է, այս իշխանությունը՝ ոչ,-այսպիսի պատասխան է տվել ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը,-բայց պարոն Սոյակը մի քիչ անկեղծ չէ. թուրքական օրենքներն այդքան հեշտ հնարավորություն չեն տա հայկական գործարարներին, ֆիրմաներին, անհատներին կամ իրավաբանական անձերին։ Կարճ ասած՝ բավական լուրջ խոչընդոտներ կան։ Այնպես չէ, որ մեր խորհրդարանում ներկայացված օլիգարխները գնան և Սևրի դաշնագրով ամբողջ Հայաստանը գնեն։ Բացի դրանից, որպես կանոն, մարդկանց այդ կատեգորիան նախընտրում է ավելի «կոմֆորտային» գոտիներում սեփականություն գնել, և նրանց այս տեսակի գործողությունները շատ հազվադեպ են ազգային զգացողությամբ դրդված լինում,-ընդգծել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

-Պարոն Ծառուկյանին որ մնա, ամբողջ Արևմտյան Հայաստանը կգնի,-կեսկատակ, կեսլուրջ նկատել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը