Քաղաքական

08.05.2015 21:10


Կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Այսօր Կրեմլում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ի թիվս մյուս երկրների նախագահների՝ նիստին մասնակցել է նաև Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ կապված այդ կազմակերպությանը Ղրղզստանի անդամկցության հետ։

Կրեմլում կայացել է նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այն նվիրված է եղել Հաղթանակի 70-ամյակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը