Լրահոս

30.10.2009 17:14


ԱԺ պատգամավոր. «Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ, ըստ էության, պատրաստված մարդիկ էին»

ԱԺ պատգամավոր. «Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ, ըստ էության, պատրաստված մարդիկ էին»

Վերջերս Մոսկվայում տեղի էր ունեցել հայ և ադրբեջանցի պատգամավորների հանդիպում։ Հայկական պատվիրակության մեջ էր նաև ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ այս հանդիպման նպատակը երկու երկրների միջև Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ եղած լարվածության մեղմումն է։

-Մենք մեղադրանքների մեջ չմտանք։ Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ, ըստ էության, պատրաստված մարդիկ էին։ Հասկանալի էր, որ մե՛նք չենք հիմնախնդիրներ լուծողը, բայց, որպես պատգամավորներ, ասենք, կարող էինք որոշակի լիցք ներարկել գործընթացի մեջ։ Կարծում եմ՝ մեզ հաջողվեց։ Առաջարկություն արվեց, որպեսզի նման  տիպի հանդիպումներ լինեն Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքներում,-ասել է Վարդան Բոստանջյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը