Լրահոս

03.02.2011 15:19


ՀՀԿ պատգամավոր.«Չկա ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտ»

ՀՀԿ պատգամավոր.«Չկա ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը անդրադարձել է ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններին և նշել, որ այդ երկու կուսակցությունների մեջ հակասություն չկա և որ ամեն ինչ լրագրողներն են չափազանցնում։

-Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հիմքերը կան, որովհետև չկա ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտը։ Հաշվի առեք, որ նախընտրական կոմպանիա է և յուրաքանչյուր կուսակցություն ուզում է իր դերը, ազդեցությունը, իր ինքնուրույնությունը ապացուցել, և սրվել է, ավելի ճիշտ ակտիվացել է իրավիճակը, որը բնական է։ Հիմքեր չկան կոալիցիայից դուրս գալու համար։ Առանց այդ էլ շատ քիչ ժամանակ է մնացել կոալիցիային՝ մինչև հաջորդ ընտրություններ։ Ես կարծում եմ, որ դա կլինի կամ ընտրությունների նախաշեմին կամ դրանից հետո։ Ես չեմ տեսնում դրա քաղաքական հիմքերը-նշել է նա։

Իսկ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի այն պատասխանը, թե միայն կարևոր և հեղինակավոր մարդկանց ասածներն են փոխանցվում ԲՀԿ ղեկավարին, Լեռնիկ Ալեքսանյանը համարել է անքաղաքակիրթ։

-Ես չեմ կարծում, որ դա Ծառուկյանի պատասխանն է։ Ծառուկյանը Շարմազանովի համար չէր ասի անկարևոր մարդ: Ես համոզված եմ,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը